ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ով ականջ ունի, թող լսի

Ով ականջ ունի, թող լսի
27.02.2009 | 00:00

А ТЕПЕРЬ Я НАТАША
Եվ, ուրեմն, այն պահին, երբ ՀՀԿ-ն պետք է որոշի, թե ով է լինելու ՀՀԿ քաղաքապետացուն, այն պահին, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնում է Մոսկվա` հանդիպելու Լևիտինին, իսկ իրականում` Վ. Պուտինին, քննարկելու մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես` ՌԴ-ից տրվելիք 500 միլիոնն ինչ նպատակների պետք է ծառայի, որտե՞ղ` Մոսկվայո՞ւմ, թե՞ Երևանում պետք է կնքվի համապատասխան պայմանագիրը, մեկ էլ ու` «ալե՜, հո՛պ», հայտնվում է Օսկանյանը, որ նկատել է «ճեղքերի մեծացում», մանավանդ` վստահության, էլ չենք ասում` տնտեսական:
Չեք հիշում «վագրաթռիչ» պարոն Օսկանյանի՞ն: Ափսո՜ս... Վաղ անցյալում նա ընդամենն արտգործնախարար էր, բայց, միևնույն է, այն ժամանակ էլ «զբաղվում» էր տնտեսությամբ. ասում էր` Հայաստանը դեռ հարյուր տարի էլ այսպես ուժեղ կզարգանա:
Բայց, չգիտես ինչու, երբ ինքը գնաց, խնդրեմ` ուղիղ մեկ տարի հետո, թարսի պես, ճեղքեր առաջացան: Մանավանդ տնտեսական: Դեֆիցիտ էլ: Բյուջեի: Ասում է Օսկանյանը` «դեֆիցիտը պետք է ավելացվի»: Շարունակում է ասել Օսկանյանը` «մեր շուրջն այսօր ստեղծված քաղաքական իրավիճակն անհնար է դարձնում տնտեսական իղձերի իրականացումը: Խնդիրը միայն բևեռացումը, ցինիզմն ու արդարության պակասը չէ»... «պատճառներն առկա մենաշնորհներն են»: Նաև:
Դե չէ` հա: Մենք էլ գիտեինք` «շուրջն ստեղծված վիճակն» այսօրվա բան չի, այլ շատ վաղուցվա, երբ 10 տարի իշխանության էր նման «ոևէ» բան չնկատած պարոն Օսկանյանը: Բա էդ մենաշնորհնե՜րը, որ, չգիտես ինչպես, միանգամից ու հենց «այսօր», նույնքան «ալե՜, հո՛պ», այս պահին առաջացան Հայաստանում:
Ծը՜ն-ծը՜ն-ծը՜ն:
Այո, ենթագիտակցությունը նուրբ գործ է, Պետրո՛ւխա:
Ասինք, չէ՞, որ էքս նախարարը ֆիքսում է` «դեֆիցիտ կա»: Ո՞Ւմ հասկանալի չէ` Քոչարյանի դեֆիցիտի մասին է իրական խոսքը;
Ի՜նչ անի Քոչարյանը, եթե ԲՀԿ-ն հետ է քաշվել: ՀՅԴ-ն էլ: Նույնիսկ Արմեն Գևորգյանն է «ճշգրտվել»: Ի՞նչ անի Քոչարյանը, որ չապավինի օսկանյանական «վագրաթռիչ» բազկին:
Լրջացանք ու անցանք քաղաքական հաշվարկին:
Այո, քաղաքապետի սպասվելիք ՀՀԿ-ական թեկնածուի հայտարարման շեմին, երբ դրան նախորդող շաբաթ օրը հանդիպել էին Էքս և գործող նախագահները, հետաքրքիր զարգացումներ, բոլոր դեպքերում, տեղի ունեցան.
Գալուստ Սահակյանը հարկ համարեց ասել, որ ՀՀԿ-ն ունի քաղաքապետի երկու թեկնածու` Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան: Այս միտքը, չգիտես ինչու, տիրաժավորվեց ՀՀ բոլոր էլեկտրոնային միջոցներով։ Եվ եթե ելնենք նրանից, որ տիրաժավորման նման հրահանգ կարող էր տալ միայն նախագահական նստավայրը, մնում էր հասկանալ` ինչու:
Օսկանյանի տնտեսական, անտիկառավարական մեսիջը եկավ լույս սփռելու` ինչու: ՀՀԿ-ական թեկնածուներին հրապարակայնացնելով, նախագահականը հասկացնում էր Քոչարյանին, որ Կարեն Կարապետյանը («ՀայՌուսգազարդի»), որը ՀՀԿ-ական չէ, չի կարող դառնալ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու: Հետևաբար, Քոչարյանը չի կարող զբաղեցնել «ՀայՌուսգազարդի» տնօրենի պաշտոնը, շարունակությամբ` վարչապետի պաշտոնը (ինքներդ եք տեսնում, թե ինչքան «սխալ» հանեց վերջինիս Օսկանյանը), հետո էլ գիտենք` հերթը նախագահ դառնալունն է:
Ինչպես տեսնում եք` Քոչարյանն իրեն ուղղված մեսիջը չընդունեց և Օսկանյանով նոր ձեռնոց նետեց, իմա` Քոչարյանը չի նահանջել և չի նահանջելու երբեք:
Ով ականջ ունի, թող լսի ու միտք անի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ